Без рубрики

«Նա խաղամոլ, ստախոս և շահամոլ էր. ես եմ ամուսնալուծվել նրանից». Չարենցի նախկին կնոջ սկանդալային խոստովանությունը

 

maxresdefault

blognews.am-ը գրում է. Հումորիստ, դերասան Չարենցը, նույն ինքը` Կարեն Սահակյանը, 2014 թվականին ամուսնացավ գերմանաբնակ հաջողակ մոդել, ատամնաբույժ և կոսմետոլոգ Աննա Զաֆարյանի հետ: Երեկ մամուլում լուր տարածվեց, որ Կարենն ընտրյալ ունի և պատրաստվում է հարաբերությունները օրինականացնել երգչուհի Ալյա Սեդրակյանի հետ և լուրեր է տարածում, որ ինքն է բաժանվել Աննայից:
BlogNews.am-ի հետ զրույցում Չարենցի նախկին կինը պարզաբանեց բաժանության պատճառը. «Շատ բան չեմ կարող ասել` Կարենը լավ դերասան է, բայց ոչ թե բեմի վրա, այլ՝ իրական կյանքում: Ես եմ ամուսնալուծվել նրանից, իսկ հիմնական պատճառը նրա ստախոսությունը, խաղամոլությունը և շահամոլությունն էր»:
Իսկ խոսելով Ալյայի մասին` նա նշեց. «Մարդիկ չարացած են նրա հանդեպ, բայց ես ուզում եմ նրան պաշտպանել և ասել, որ նա կապ չունի մեր ամուսնալուծության հետ»:
Աննան և Կարենը միասին անգամ մեկ տարի չապրեցին: 2015 թվականի ամռանը Աննան վերադարձել է Գերմանիա. «Ես բնակվում և աշխատում եմ Բեռլինում, ես կապ չունեմ Կարենի հետ և երջանիկ եմ իմ այստեղի կյանքով»:

12722126_1316368985056177_1603134446_n

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am