ՆԱ ԽԻՍՏ ՀՅՈՒԾՎԱԾ Է. ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ 13 ՕՐ Է ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ Է

1

hraparak.am — «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը 2018թ. ապրիլի 23-ին միացել է համաժողովրդական հեղափոխությանը՝ ժողովրդին միանալով Հանրապետության հրապարակում: Ապրիլի 24-ին նա ձերբակալվել է, այնուհետև՝ կալանավորվել: Սահմանափակված են նրա տեսակցություններն ու հեռախոսազանգերը նույնիսկ ընտանիքի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է Չուգասզյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի դատարկության մասին խոսելն արդեն անիմաստ է․ «Գարեգին Չուգասզյանը հետապնդվում է դեռևս 2015թ. ապրիլին զանգվածային անկարգություններ կազմակերպպելու նախապատրաստման մեջ, նույն այն մեղադրանքով, որով քրեական հետապնդում է իրականացվում Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ:

Ըստ էության նրանք մեղադրվում են այն բանի համար, որ կոչեր են արել շուրջօրյա, երկարատև քաղաքացիական անհնազանդության խաղաղ հավաքների և փորձել են այդ միջոցով իշխանափոխություն իրականացնել և ազտվել ռեժիմից:

Հիշյալ մեղադրանքի շինծու և քաղաքական բնույթի մասին շատ է խոսվել, այդ թվում՝ նաև Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի դատավարության ընթացքում, ուստի մեղադրանքի դատարկության մասին խոսելն ավելորդ է, այդ հարցն այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում:

 Գարեգին Չուգասզյանը կալանավայրից բարձրացրել է քաղբանտարկյալների օր առաջ ազատ արձակման անհրաժեշտության մասին և այդ կապակցությամբ հայտարարել անժամկետ հացադուլ:

Այսօր Գարեգին Չուգասզյանի հացադուլի 13-րդ օրն է: Նա խիստ հյուծված է, ինչի վրա նաև մեծ ազդեցություն են ունեցել մինչև կալանավորվելը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ընդհատակում գտնվելու անբարենպաստ պայմանները, ինչով և պայմանավորված նրա առողջությանը սպառնացող վտանգն էլ ավելի մեծ է գնահատվում:

Գարեգին Չուգասզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, բացի ապօրինի լինելուց նաև խիստ անողջամիտ և անտրամաբանական է, համաժողովրդական շարժմանը միանալով նա ապացուցել է, որ հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու նպատակ չունի»




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache