Լրահոս

Նաղդալյանը «դիվերսիա» է կազմակերպել Հովհաննիսյանի դեմ

 

Օրաթերթերից մեկն այսօր անդրադարձել էր ԱԺ փոխնախագահների ընտրությանը: «Նոր ձեւավորված խորհրդարանը նախորդ շաբաթ ընտրել է ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ: Հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահներից ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի քվեարկության ժամանակ նրա դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել: Արդյունքում Հովհաննիսյանն ԱԺ փոխնախագահ ընտրվեց 73 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ, եւս 5 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր»,-նշվում էր հրապարակման մեջ:

Politik.am-ին հայտնի է դարձել, որ Արփինե Հովհաննիսյանի դեմ «ներկուսակցական դիվերսիան» կազմակերպել է ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա այդ կերպ փորձել է վրեժ լուծել Արփինե Հովհաննիսյանից իր տեղը զբաղեցնելու համար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ Հովհաննիսյան-Նաղդալյան հակամարտությունը այսպիսով չի ավարտվելու և նրանք շարունակելու են միմյանց դեմ թակարդներ լարել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing