Լրահոս

Նաղդալյանը կձերբակալվի՞…

 

1460663084-8427-e1471101263650

norlur.am – Մեր իրականության մեջ կան պաշտոնյաներ, խիստ պատասխանատու ու  լուրջ առաքելության կոչված անհատներ,որոնց  պսեվդոպոպուլյարության աստիճանն այնքան մեծ է հասարակության շրջանում, որ կարող են մրցակցել անգամ ժամանակակից էստրադայի կամ կինոյի  աստղերի կամ աստղիկների հետ`ոչ մի կաթիլ չզիջելով նրանց: Բայց որքան էլ ցավալի լինի խոստովանելը,փաստ է,որ նրանց այդ հանրաճանաչությունը պայմանավորված է ոչ թե ունեցած բարի համբավով, այլ, ընդհակառակն, այն ատելությամբ,որ համատարած բնույթ է կրում մեզանում. հասարակությունն անուն առ անուն գիտի նրանց, ովքեր հիմնական մեղավորներն են այն քաոսային վիճակի, որ երկար տարիներ իշխող է Հայաստանում.դրանցից մեկն, անշո՛ւշտ, Հերմինե Նաղդալյանն է` ՀՀ ԱԺ փոխխոսնակն,ում ընտանիքը ներկայումս փաստացիորեն Հայաստանի ամենահարուստ ու կարող ընտանիքներից մեկն է հանդիսանում’ տնօրինելով այնպիսի ոլորտներ, որոնք արդարացիորեն համարվում են ամենաեկամտաբեր ուղղություններից Հայաստանի տնտեսությունում: Մարդու ձեռքերի մատները չեն բավարարի`թվարկելու տնտեսության այն բոլոր ճյուղերը, որոնցում ամենալայն կերպով ներգրավվածություն ունի սույն տիկինն ու յուր չինովնիկ ամուսինը, ինչը, սակայն, հանգեցրել է ոչ թե այդ ոլորտների ծաղկմանն ու բարգավաճմանն, այլ` հակառակին:

Բայց ինչպես հայտնի է,ամեն բան իր չափն ու սահմանն ունի,ու այս արևի տակ չկա մի բան,որ անվերջ հարատևի. Նաղդալյանների փառքը կարծես հետզհետե խամրում է: Շշուկներ են պտտվում այն մասին, որ հայաստանյան իրավապահները յուրատեսակ «կոմպրոմատների» փաթեթ են հավաքել Նաղդալյանների դեմ` փորձելով իրավական հիմքեր ստեղծել` նրանց պատասխանատվության ենթարկելու։

Իսկ Նաղդալյանի գլխին կուտակվող «մութ ամպերի» պատճառն այն է, որ երբ ԼՂՀ գնացողների թիվը մեծացավ’ կապված հայ-ադրբեջանական վերջին պատերազմի հետ, պաշտոնյաները սկսեցին իրենց մաշկի վրա զգալ Նաղդալյանի բացառիկ ճարպկության հետևանքները. ճանապարհների շինարարության տենդերները շահած ընկերությունները, որոնք, որպես կանոն, պատկանում են նրա ընտանիքին,պարզվում է,որ նորմալ ճանապարհներ չեն սարքել ու գործի դնելով Հայաստանում խիստ տարածված մեթոդներն`ասֆալտից փող են «քերել»։

Ու հիմա, երբ ողջ կեղտը ջրի երես է դուրս եկել, իրավապահների թիրախում է հայտնվել ոչ միայն Հերմինե Նաղդալյանն, այլև` նրա ողջ ազգուտակը: Անկախ այն հանգամանքից, թե Նաղդալյանի շուրջ ծավալվող գործընթացներն ինչ ընթացք հետագայում կստանան, պարզ է մեկ բան`չի կարելի անպատիժ թողնել մեկին, ում անվան հետ են կապվում բազում  խաբեություններ, մարդկանց թալանի ենթարկելու իրական դեպքեր և այլ ապօրինություններ. պատժելով այս մեկին`հնարավոր կլինի ազդակ ուղարկել մյուսներին, որպեսզի նրանք էլ, երբ առիթ ստեղծվի` փող «ուտելու», իրենց մի պահ հաշիվ տան`ինչի առջև կարող են կանգնել,եթե չփորձեն զսպել սեփական ախորժակն ու ժուժկալություն չցուցաբերեն:

Անկասկած, Նաղդալյանը միակ չինովնիկը չէ Հայաստանում, ով ներքրաշված է զանազան մութ պատմությունների մեջ, ու ցանկության դեպքում, անշո՛ւշտ, կարելի է գտնել  բազմաթիվ պաշտոնյաների ևս,որոնց ապօրինի գործունեության հետևանքով տարիներ շարունակ ոչ միայն պետությանն է խոշոր նյութական վնասներ հասցվել, այլև դժբախտացել են բազում ընտանիքներ, կոտրվել մարդկային ճակատագրեր:Մնում է հուսալ,որ հենց Նաղդալյանով կսկվի,այսպես ասծած,այն «չիստկան»,որի կարիքը Հայաստանը զգում է տասնամյակներ ի վեր…


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing