Լրահոս

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն

 

 

gagik-tsarukyan_4

Nyut.am Երեկ «Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կուսակցության անունից կոչով դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքականություն վերադառնալու խնդրանքով:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումների ընթացքում քննարկում են նաև քաղաքական հարցեր, Զոհրաբյանը պատասխանել է. «Բնականաբար: Հնարավոր չէ չքննարկել, որովհետև Ծառուկյանը երկրի վիճակով մտահոգ անձնավորություն է, և դուք տեսնում եք, որ Ծառուկյանի հիմնադրամը շարունակում է սպորտի, գիտության, կրթության ոլորտներում, նաև սփյուռքում լրջագույն ներդրումներ կատարել: Իհարկե, քննարկում ենք երկրի իրավիճակը, բայց ես էլի եմ կրկնում` եթե Ծառուկյանը իր որոշումը կայացնի վերադառնալ քաղաքականություն, դա կլինի բաց և հրապարակային»:

«Կա անհրաժեշտություն, որ Գագիկ Ծառուկյանի վերադառնա քաղաքականություն»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: «Մեծ հավաքների ժամանակ մի ինչ-որ պահի դրանք ուղղակի վերածվում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձի ուղղակի կոչերի և պահանջի: Էնպես որ, դա ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իմ գործընկերների, մեր կուսակիցների, մեր տարածքային կազմակերպությունների ցանկությունն է և պահանջը, այլ դա նաև, երևի թե դուք ինքներդ էլ տեսել եք թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում մեր հանդիպումները, մեր հավաքները․․․ դա հանրության պահանջն է: Եվ ես կարծում եմ, որ հանրության այդ պահանջի հետ անպայմանորեն պիտի հաշվի նստել»

:Ըստ Զոհրաբյանի, ԲՀԿ բազմաթիվ տարածքային կառույցներ անգամ որոշումներ են կայացրել` դիմել Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու խնդրանքով. «Դա մեր կուսակցության պահանջն է` բոլոր կառույցների անունից դիմել պարոն Ծառուկյանին և խնդրել, որ նա վերադառնա քաղաքականություն: Եվ ես, բնականաբար, որպես կուսակցության ղեկավար, չեմ կարող ականջալուր չլինել մեր տարածքային կառույցների, ես չեմ ասում տեսակետին, ես չեմ ասում առաջարկին, ես ասում եմ` ուղղակի պահանջին»:

Հարցին, թե երբ դա տեղի կունենա, Զոհրաբյանն արձագանքել է. «Հենց էս մեր զրույցը, ըստ էության, դիմում է քաղաքականություն վերադառնալու»:

Այս հարցի առնչությամբ պարզաբանում է տվել Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը. «Այս պահի դրությամբ ես որևէ հայտարարություն քաղաքականություն վերադառնալու ցանկության վերաբերյալ Գագիկ Ծառուկյանից չեմ լսել և համապատասխանաբար նաև չեմ կարող այդ մասով որևէ բան հաղորդել: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե նա կվերադառնա թե ոչ, դա այն հարցն է, կարծում եմ` շատ կարևոր, որ եթե Գագիկ Ծառուկյանը նպատակահարմար գտնի այդ հարցին անդրադառնալ, ապա դա կանի անձամբ և ոչ թե միջնորդավորված», — ասոլ է Տոնոյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara