good-banner
Լրահոս

Նաիրիտցիները հավաքվել են ԱԺ-ի դիմաց՝ ի աջակցություն «Հայկական վերածնունդ» խմբակցության նախագծի

 

na

Hartak.am  «Նաիրիտ»-ի աշխատակիցներն այսօր հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ ի աջակցություն «Հայկական վերածնունդ» խմբակցության նախագծի։ ՀՎԿ պատգամավորները բարձրաձայնելու, ապա նաև քվեարկության են դնելու «Նաիրիտ» գործարանին արտոնություններ տալու և այն վերագործարկելու մասին նախագիծ։

Մհեր Շահգելդյանը նաիրիտցիներին խոստացավ, որ շուտով լավ նորություն կունենան նրանց համար. «Լավ նորությունն այն է, որ աշխատանքի հարց է լինելու, ու պայքարելու ենք, սկզբունքորեն, մենք գնալու ենք մինչև վերջ այս հարցում, որովհետև այս հարցը ոչ միայն ձեր հարցն է, ոչ միայն արդյունաբերության խնդիր է, սա մեր երկրում սոցիալական արդարության առաջնային ամենացցուն խնդիրներից մեկն է, եթե չի լուծվում «Նաիրիտ»-ի հարցը, ուրեմն սոցիալական գոնե արդարության նվազագույն չափի վրա կարելի է խաչ քաշել»:

Պատգամավորի խոսքով, իրենք փորձում են օրենքի նախագծի ընդունման համար ապահովել առավելագույն ձայներ, ինչպես նաև պայքարելու են, որ պետական երաշխիքներ լինեն։

Նաիրիտցիներն ասում են, որ իրենց համար կարևոր չէ, թե ով է հարցը բարձրացնում Ազգային ժողովում, կարևորը համախմբումն է և գործարանի վերագործարկումը։ Ցուցարարները նաև կոչ են անում իշխանություններին՝ հետևողական լինել և թույլ չտալ, որ գործարանից որևէ բան վաճառվի։ «Մենք տեղեկություն ունենք, որ «Նաիրիտ»-ից գույք են հանում և անձնական նպատակներով վաճառում են, մենք նորից ենք դիմում բոլորին, այ մարդկանց, ովքեր պատասխան են տալու դրա համար, որպեսզի «Նաիրիտ»-ից ոչինչ չվաճառվի», — ասացին ցուցարարները։

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara