Լրահոս

Նախագահականից զանգեր են անում. ում են վստահել «Սասնա ծռերի» հետ բանակցությունները.

 

serzh-sargsyan-600x400

armlur.am — «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երեք օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի եւ Արցախի ամենատարբեր քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք հանրության շրջանում որոշակի հեղինակություն ունեն, ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը: Մեր տեղեկություններով՝ շատ քչերն են համաձայնում «բանագնացի» պարտականություն ստանձնել: Հատկապես իշխանություններից կախվածություն չունեցող գործիչներն իրենց չհամաձայնելու քայլը պատճառաբանում են այն հանգամանքով, որ վստահ չեն, թե իշխանություններն ինչպես կվարվեն «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, երբ նրանք հանկարծ որոշեն ընդառաջ գնալ եւ զենքերը վայր դնել: Այլ կերպ ասած՝ մարդիկ չեն ցանկանում խմբի անդամների «դահիճի» միջնորդ դառնալ` նրանց համոզելով, որ զենքերը վայր դնեն, որ հետո էլ դառնան ցմահ դատապարտյալներ: Ահա, այս իրավիճակն է պատճառը, որ 4 օր է՝ կողմերը բանակցում են ու բանակցում»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing