«Նախագահն ասեց՝ մեր առաջնագծի զինվորը գիտի ում զենքով են իրան սպանում»

0

lragir.am — ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների փորձին:«Սահման ա, կրակոցները մշտապես ըլնում են, ըլնելու են, մինչև վերջնականապես Արցախի հարցը լուծվի, Արցախի անկախությունը ճանաչվի, սահմանները գծվեն: Քաղաքականություն էլ կա ըստեղ, որովհետև 1994 թվին, երբ Հեյդար Ալիևը խաղաղության էր գնում, նա քաղաքական նպատակներ ուներ՝ տղային իշխանության բերելու: Հիմա էնտեղ էս տարի ընտրություն կա, շատ հնարավոր ա էդ լարվածությունը նրա համար ա, որ ներսում իր հակառակորդներին մի քիչ ձգած պահի»,- ասաց նա:

Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարված զենքի նոր խմբաքանակին: Նա նշեց, որ Ադրբեջանը շատ երկրներից է զենք գնում, բայց հիմնականում Ռուսաստանից: «Որտեղ փող, ով զենքը ծախում ա, նրանք էլ առնում են: Ընենց չի, որ մենք քնում ենք, կարող ա իրանց նավթն ու գազը մեզնից շատ ա, բայց մենք էլ ենք առնում»,- ասաց նա:

Հարցին, թե Հայաստանի իշխանությունն այս հարցում ի՞նչ անելիք ունի, եթե մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում թշնամուն, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Նախագահն ասեց՝ մեր առաջնագծի զինվորը գիտի ում զենքով են իրան սպանում»:

Հարցին, թե զենքի ամեն խմբաքանակի մատակարարումից հետո ինքը շարունակո՞ւմ է Ռուսաստանին ռազմավարական գործընկերոջ աչքով նայել, նա պատասխանեց. «Այլընտրանք էլ չունենք ուրիշ աչքով նայելու: Ծախում ա, էն էլ առնում ա, մենք էլ ենք առնում, նույնը կարա ասի ադրբեջանցին, իրանց հետ էլ ա Ռուսաստանը բարեկամական»:

Մանրամասները տեսանյութում



Загрузка...