Լրահոս

Նախարար աշխատել չեն ուզում

 

i

Որքան էլ պարադոքսալ՝ Հայաստանում նախարար դառնալն այլեւս «հաճելի ու օգտակար» չի համարվում. ոչ ոք չի ցանկանում կամիկաձե դառնալ` «կոպեկ» չաշխատել, սակայն կրել մեծ լուծ ու պատասխանատվություն: Պարզվում է` ոչ միայն ՊԵԿ նոր ղեկավարն է դժկամությամբ «եկել» պաշտոնավարման, որովհետեւ մինչ այժմ ինքն էր նեղվում ՊԵԿ-ի պահանջած կանխավճարներից, իսկ հիմա ոչ միայն ինքը պետք է կանխավճար պահանջի, այլեւ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը, որի «պորտալարը» մինչեւ վերջ դեռ չի կտրվել «Պեռնո Ռիկարից»: Եղել են անգամ դեպքեր, երբ առաջարկը մերժվել է: Մեր տեղեկություններով` քաղաքաշինության կոմիտեի ստեղծումն ուշացավ, որովհետեւ առաջարկ էր եղել «Էլիտ գրուպի» ղեկավար, երեւանյան էլիտար շինարարության «հայր», ֆիզմաթգիտությունների թեկնածու Արմեն Մկոյանին` ղեկավարելու այդ կոմիտեն, սակայն վերջինս մերժել էր՝ գտնելով, որ իր տեղը չէ: Ստիպված` ընտրությունը կրկին կանգ է առել Նարեկ Սարգսյանի վրա: Նույնը եւ գյուղնախարարի դեպքում. սկզբում բոլորովին այլ թեկնածու է քննարկվել, որը մերժել է, ստիպված՝ կանգնել են Առաքելյանի թեկնածության վրա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara