Նախարարը հակաօրինական նշանակում է արել

180

Politik.am — Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իրենից ենթադրում էր, որ մերժվելու էին նախկին բարքերը ու նոր իշխանության ներկայացուցիչներըչէին կրկնելու նախկին իշխանության սխալները: Իհրակե նոր կառավարությունը  դեռևս գործնական քայլեր չի արել, սակայն կառավարության առանձին անդամներ հասցրել են կայացնել որոշումներ, որոնք հակաօրինական են:

Մենք նախորդ մի քանի հրապարակումներում անդրադարձ կատարել ենք Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնական գործունեությանը: Նախարարը այս կարճ ընթացքում հացրել է հայտնվել տհաճ միջադեպերի կիզակետում, սակայն այսօր այդ մասին չէ, որ ցանկանում ենք տեղեկացնել մեր ընթերցողներին:

Սփյուռքի նախարար նշանակվելուց հետո Մխիթար Հայրապետյանը խորհրդական է նշանակում իր ընկերոջը՝ Վաղարշակ Հակոբյանին: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախարարությունը ընկերական ակումբ չէ խոսենք նշանակման օրինականության մասին:

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետն ասում է.«Սույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 30 տարին լրացած անձինք»:

Ստացվում է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջի համաձայն (այս պահանջը գործում է սույն թվականի ապրիլի 9-ից) Վաղարշակ Հակոբյանը չի կարող զբաղեցնել նախարարի խորհրդականի պաշտոնը, քանի որ ըստ նախարարության կայքում ներկայացված պաշտանական տեղեկատվության նա ծնվել է 1991 թվականին ու 27 տարեկան է: Նվազագույնը երեք տարի չի բավականացնում նրան այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Եվ եթե անգամ նա մինչ այս հոդվածի գործելը նշանակված լիներ, ապա միևնույնն է ապրիլի 9-ից հետո տաս օրվա ընթացքում պետք է ազատվեր զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ կետի համաձան:

Իհարկե մենք չենք բացառում, որ նախարարը այս նշանակումն արել է օրենքի չիմացության արդյունքում և գուցե կառավարության այլ օղակներում ևս կան նման նշանակումեր, սակայն հեղափոխության փիլիսոփայությունը  չխեղաթյուրելու համար կառավարության բոլոր անդամները պարտավոր են վերանայել իրենց  համանման հակաօրինական որոշումները:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache