Լրահոս

Նախարարուհին իր կարմիր iPhone 7 Plus-ով պայքարում է ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ

 

Օրերս հայտնի դարձավ, որ Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո: Այժմ հասանելի են նոր` կարմիր գույնի iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններ:

Ինչպես հաղորդում է appleinsider.ru-ն, երկու սմարթֆոնները հայտնվել է Apple-ի ռուսական առցանց խանութում համապատասխանաբար  60 990 ռուբլի և 70 990 ռոիբլի արժեքներով, ինչը շատ ավելի թանկ է, քան «սև օնիքս», սև, արծաթագույն, ոսկեգույն և «վարդագույն ոսկի» գույների iPhone 7-ը և iPhone 7 Plus-ը:

Յուրաքանչյուր վաճառված կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus-ից Apple-ը փոխանցում կկատարի Համաշխարհային հիմնադրամին` ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի համար:

Երեկ կառավարության նիստի ժամանակ նկատելի էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարմիր iPhone 7 Plus-ը: Նախարարը փաստորեն հետ չի մնում մոդայից շտապ ձեռք է բերել նոր հեռախոսը: Չնայած նախարարուհին կարող է բացատրել, որ նա այդ կերպ փորձում է պայքարել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածման դեմ:

Ի դեպ պետք է նկատել, որ կարմիր iPhone 7 Plus-ը հայաստանյան շուկայում արժե 550 հազար դրամ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing