Լրահոս

«Նախիջևանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել»

 

naxijevan

 armlur.am-ը գրում է.Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հակառակորդը զինտեխնիկա է կուտակել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` հավելելով, սակայն, որ իրավիճակը վերահսկելի է: «Ե՛վ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և՛ Զինված ուժերի գլխավոր շտաբն ամբողջապես տիրապետում են իրավիճակին: Մեր Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել, Զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է»,- ընդգծեց Նահապետյանը: Անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պատգամավորների հանդիպմանը` Կորյուն Նահապետյանը նշեց, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել բազմաթիվ խնդիրների, սակայն չի կարող մանրամասներ հրապարակել, քանի որ հանդիպումը փակ է եղել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing