Լրահոս

Նախկին փոխնախարարը ծեծել է համաքաղաքացուն. իսկ նրա կինը տուժողի մեքենայի վրա հայհոյանք է գրել

 

Այսօր առավոտյան Սեւան քաղաքում ծեծի է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Հրանտ Ավետիսյանը: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց նրա մայրը՝ Նաիրա Սարգսյանը: Իսկ ծեծի ենթարկողը, ըստ նրա, Սեւանի պատվավոր քաղաքացի, տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Վալտեր Մարությանն է՝ իր թիկնազորի հետ միասին. «Վալտեր Մարությանն իրեն զգում է Սեւանի տերը, բեսպրիդելշիկ ա»,- նշում է ծեծվողի մայրը մեզ հետ զրույցում:

Տիկին Սարգսյանը հայտնեց, որ  խնդիրը ծագել է երեկ, երբ իր որդու ու Վալտեր Մարությանի կնոջ ավտոմեքենաները  հպվել են միմյանց. «Երեկ նման դեպք է եղել, սակայն այնքան թեթեւ հպում է եղել, որ անգամ վարորդները չեն իջել ավտոմեքնայից: Հաջորդ օրը տղայիս տնօրենը իրեն կանչել է եւ ասել, որ Վալտեր Մարությանը իրեն է փնտրում, որ գնա նրան տեսնի, տղաս էլ որոշել է գնալ ու հասկանալ՝ ինչ է պատահել: Նա ընկերոջ հետ գնացել է, ընկերոջը դուրս են շպրտել, իրեն ներս մտցրել, հայհոյել են ու ծեծել, իսկ երբ նա տնից դուրս է եկել, տեսել է, որ իր ավտոմեքենայի վրա ներկով հայհոյանք է գրված, դա էլ կինն է արել»,- պատմում է Նաիրա Սարգսյանը ու նշում, որ իր որդին Սեւան քաղաքում շատ հայտնի վիրաբույժ Հրանտ Ավետիսյանի թոռն է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing