good-banner
Լրահոս

Նախկին պլանը դուրս չի եկել օրակարգից

 

Kocharyan-Sargsyan7-e1349294621636

hayeli.am-ը գրում է. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հիմնական մեսիջը կառավարությանն ուղղված քննադատությունն է, որի շեշտերը շատ  ընդգծված ու սուր են: Խոսելով կառավարության և հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին՝ Քոչարյանը նշել է, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: <<Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունն՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին՝ լուծել այդ խնդիրները: Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից: Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված և գրագետ քայլեր: Կապրենք, կտեսնենք», -ասել է նա:

Քոչարյանի հետ լիովին չհամաձայնվել, իհարկե, հնարավոր չէ, բայց դրանց անկեղծությանն ու արժանահավատությանը դժվար է հավատալ, քանի որ մենաշնորհների ծաղկումը սկսել է երկրորդ նախագահի իշխանության տարիներից: Նույն Հովիկ Աբրահամյանը իր վերելքն ապրել է Քոչարյանի օրոք և, որպես այդպիսին, նրա ստեղծած կադրն է: Կոռուպցիան այն ժամանակ ևս համատարած բնույթ էր կրում, և այս տարիներին դրա ծավալների կրճատման ուղղությամբ իսկապես որևէ գործուն քայլ չի արվել: Տարբերությունը այսօրվա և այն ժամանակվա թերևս միայն այն է, որ այն ժամանակ երկրում քիչ թե շատ տնտեսական ռեսուրս կար, որը բավարարում էր ինչպես կոռուպցիային, այնպես էլ համախառն արտադրանքի աճին: Այսօր, երբ աճը տարիներ շարունակ արդեն չկա, ռեսուրսները  չեն բավականացնում նույնիսկ կոռուպցիայի սպասարկմանը:

Քոչարյանն այն մարդն է, ով հրաշալի հասկանում է, որ անցած 25 տարիներին Հայաստանում տեղի է ունեցել կապիտալի վայրի բաժանում: Ընդ որում կապիտալի կուտակման  նախնական փուլում, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում բազմաթիվ  օրենքի խախտումներ և չարաշահումներ  են եղել՝ բնակաբար օրվա իշխանության համձայնությամբ:

Ակնհայտ է, որ այսօր արդեն կոռուպցիայի և մենաշնորհների  դեմ պայքարի  տրամաբանության մեջ ներառված է կապիտալի վերաբաշխման խնդիրը, և սա ամենագլխավոր հարցն է, որն անհանգստացնում է շատ-շատերին: Քոչարյանը բնականաբար չի կամենում և անմասն մնալ այս պայքարից: Ավելին՝ նա կարծես թե վերադարձի իրական հայտ է ներկայացնում՝ ընդ որում չթաքցնելով, որ կարող է վերադառնալ իբրև տնտեսության և զինված ուժերի ֆունկցիոներ: Իսկ նոր սահմանադրությամբ դա վարչապետի պաշտոնն է: Քոչարյանի <<կապրենք՝ կտեսնենք>> իմաստնությունը նրա՝ նախկինում ասված <<երբեք մի՛ ասա՝ երբեք>> իմաստնության տրամաբանական շարունակությունն է: Գուցե նա ցանկանում է վերադառնալ իբրև վարչապե՞տ: Այս պլանը, որ կար նախապես, փաստորեն դուրս չի եկել օրակարգից, ու ցանկացած պահի կարող է դառնալ ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը:

 

Կարինե Սարիբեկյան

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing