Նախկինում գործարարները ճամպրուկով փող են տարել Բաղրամյան 26

51

lragir.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախկինում գործարարները ճամպրուկով գումար են տարել Բաղրամյան 26: Նա նշեց, որ հանդիպում է ունեցել գործարարների հետ և ասել, որ նրանք այսուհետ ազատված են կոռուպցիոն գործարքներից: Նա նշեց որ հարցրել է գործարարներին՝ նախկինում ճամպրուկով փողեր բերե՞լ են Բաղրամյան 26, նրանք պատասխանել են՝ այո:

«Շատերը ասում են՝ գործարարները, որոնց վրա հարկային տուգանքներ են դրվել, նրանք ենթարկվում են հետապնդումների: Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ ես չգիտեմ դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտավորություններից: Գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկով փողեր է նվիրել», — ասել է Փաշինյանը:

Նա ասաց, որ այս կառավարությունն ունի կախարդական փայտիկ: Եվ կախարդական փայտիկն այն է, երբ բիզնեսը ձերբազատված է կոռուպցիոն բոլոր պարտավորություններից, խոշոր բիզնեսն իր ամբողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ, կախարդական փայտիկն այն է, որ Հայաստանում դե յուրե չկան մենաշնորհներ, շուտով չեն լինի նաև դե ֆակտո: Սրանք խնդիրներ են, որոնք 25 տարի չեն լուծվել, որովհետև կախարդական փայտիկ չկա: Բայց այս կառավարությունն ունի կախարդական  փայտիկ, և, ըստ վարչապետի, բոլոր խդնիրները հերթով լուծվելու են: Նա հավելեց, որ այսօր էլ քաղաքացիները զգում են փոփոխությունները, որովհետև զգում են, որ իրենք են իրենց երկրի տերը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache