Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին ՀՀ ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ

33

Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին ՀՀ ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ:

Այս առնչությամբ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի եւ որոշ հացահատիկային կուլտուրաների  ներկրումը։

Փոխադրումները  պետք է իրականացվեն ջրային, այնուհետեւ երկաթուղային ճանապարհով։

Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով  տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան եւ Վրացական երկաթուղիների ղեկավարների միջեւ ընթանում են բանակցություններ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache