Նախօրեին զինծառայողի մահը անզգուշության հետեւանք է. միջանձնային խնդիր չէ. Պնախարար

32

Նախօրեին ՊՆ N զորամասում մահվան ելքով միջադեպը դժբախտ պատահար է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Սա միջանձնային հարաբերությունների խնդիր չէ, դժբախտ պատահար է եղել: Առնվազն այս փուլում նախաքննությունը մեզ չի տալիս որեւէ տեղեկություն, որ դա եղել է միջանձնային հարաբերությունների արդյունքում:

Ցավալի դեպք է ամեն ինչ անում ենք, որ այդպիսի դեպքերը չկրկնվեն, որովհետեւ դա պատրաստվածության, կարգապահության, վարժվածության խնդիր է: Անզգույշ դեպք է ըստ մեր տեղեկությունների»,-հայտարարեց Տոնոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 24-ին, ժամը՝ 15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը:

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

Զինծառայող է մահացել ծառայակցի՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache