Լրահոս

Նազիկ Ավդալյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն և իր հաղթանակը նվիրեց Արցախում կռվող տղերքին

 

nazik avdalyan

Նորվեգիայում կայացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 69 կգ քաշայինների պայքարում Նազիկըը երկամարտում հավաքեց 237 կգ եւ 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին:

Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Առաջինը բելառուս Դարյա Պաչաբուտն էր՝ 106 կգ:

Հրում վարժությունում Պաչաբուտը պայքարն ավարտեց 130 կգ արդյունքով, իսկ Ավդալյանը կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ եւ ապահովել ոսկե մեդալը:

nazik avdalyan 2 nazik avdalyan 3

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am