Ներկայացնել օրենքին չհակասող տարբերակներ

48

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների՝ տեղեկացնում է նախարարության լրատվականը: Նրանք իրենց մտահոգություններն են ներկայացրել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի, դրանց ներկրման և շահագործման հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։

Կարծիքներ են հնչել, որ օրենքն ընդունվել է որոշակի հապճեպությամբ, բացի այդ, արգելքը հանգեցրել է նրան, որ ներկրողների կողմից Վրաստանում ղեկային տեղաբաշխումը փոխելու որոշակի մեխանիզմ է ձևավորվել։ Եվ քանի որ այն իրականացվում է չլիցենզավորված տարբերակով, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, շատ ավելի վտանգավոր է, քան աջ ղեկով մեքենաների շահագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են խնդրի կարգավորման մի շարք տարբերակներ։

Արմեն Փամբուխչյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկել է ներկայացնել խնդրի կարգավորման այնպիսի լուծումներ, որոնք չեն հակասի օրենքի դրույթներին։ Նա պատրաստակամություն է հայտնել օբյեկտիվ և իրատեսական առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարություն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache