Լրահոս

Ներկայիս Ռուսաստանը գնում է իր նախորդ ԽՍՀՄ ճանապարհով

 

48770558.cached

David Fidanyan – Երբ 2 տարի առաջ ՌԴ-ն ապօրինաբար անեքսիայի ենթարկեց Ղրիմը և սեփական զինված ուժերով ներխուժեց Արևելյան Ուկրաինա, Կիսելովյան պրոպագանդան սկսեց բարբաջել «Ռուսական աշխարհի», «Պուծինի անպարտության», «Ռուսաստանի գերտերություն լինելու» և նմանատիպ այլ հիմարությունների մասին: Այսօր արդեն այդ երկրի ղեկավարը, որի պրոպագանդան դեռ 2 տարի առաջ ԱՄՆ-ին «մի քանի ժամում ատոմային մոխրի էր» վերածում ՆԱՏՕ-Ի Վարշավյան գագաթնաժողովից առաջ ընդունում է վերջինիս համաշխարհային առաջատար գերտերություն լինելու փաստը: Միջազգային տնտեսական սանկցիաների տակ տառապող և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Մերձբալթյան երկրներում ռուսական ագրեսիայից պաշտպանելու նպատակով ՆԱՏՕ-Ի զինվորական անձնակազմի ավելացումից հիստերիայի մեջ ընկած կայսրությունը հերթական անգամ ընդունեց իր պարտությունը: Ներկայիս Ռուսաստանը գնում է իր նախորդ ԽՍՀՄ ճանապարհով: Բոլորս գիտենք, որ 1979թ. Չարիքի կայսրությունը զորք մտցրեց Աֆղանստան պատերազմ սանձազերծելով այդ երկրում: Դրանից հետո միջազգային տնտեսական պատժամիջոցների տակ հայտնված այդ հակամարդկային միությունը մեկ տասնամյակ անց փլվեց:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am