Ներողամտություն չցուցաբերել ճանապարհային կանոնները խախտած վարորդների հանդեպ

35

Հուլիսի 31-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության պետն անդրադարձավ ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն չափազանց բարեկիրթ ու կոռեկտ՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսեւորում։

Վալերի Օսիպյանը հավաստիացրեց, որ բարեխիղճ ու սրտացավ ծառայողներն ըստ արժանավույն կգնահատվեն ոստիկանության ղեկավարության կողմից, իսկ ճանապարհային ոստիկանի եւ, առհասարակ, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունն իրենց գործողություններով արատավորող ծառայողները համակարգում տեղ չունեն։

Անդրադառնալով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման խնդիրներին՝ Վալերի Օսիպյանը հանձնարարեց ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք կոպիտ կերպով խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։

Խորհրդակցության ընթացքում ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի բարձրաձայնած խնդիրները եւս դարձան քննարկման առարկա։ Ոստիկանության պետը դրանց արագ եւ արդյունավետ լուծման համար կոնկրետ ցուցումներ եւ հանձնարարականներ տվեց։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache