Լրահոս

«Ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին հայհոյելու». Արշակ Զաքարյան

 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը հայտնեց, որ հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանի վիճակը բարելավվում է: Նա նաև հայտնեց, որ նրա ոտքերը կտրելու վտանգը նույնպես անցել է:

Արշակ Զաքարյանը հայտնեց նաև, որ դա առաջին դեպքը չէ, որ նրանց նկարահանող խումբը հայտնում է թշնամու կրակի տակ. «Անցած շաբաթ նույն իրավիճակում հայտնվեցինք, բայց վիրավորներ չունեցանք: Մեր մեքենայի վրա կրկին կրակել էին, բայց չէր կպել: Ուստի, ես չեմ կարծում, թե հակառակորդը որևէ կանոնի կհետևի, նա միշտ էլ եղել է ուխտադրուժ», – ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են պատասխան կրակ բացել և ստվերել  Ադրբեջանի կողմից լրագրողների ուղղությամբ կրակելու հանգամանքը, ասաց. «Ես ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին հայհոյելու, քննադատելու, ասելու, որ անզեն մարդկանց խփել են»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing