Լրահոս

Ներսից հարձակում Հայաստանի վրա. Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Նիդերլանդների դեսպանները բացահայտ հայտարարում են Հայաստանը այլասերելու առաջնահերթության մասին

 

a41da09f88a6afa5b12223bf476d9620

nyut.am-ը գրում է. Հայաստանի հանրությանը ցնցեց  Stop-G7.com պորտալի` մի քանի օր առաջ հրապարակած տեսահոլովակը, որում Հայաստանում եվրոպական մի շարք դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցներ բացեիբաց խոսում  են  միասեռականության քարոզչության մասին:
Եվ այս ամենը տեղի է  ունենում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջև փաստացի պատերազմի ֆոնին:
Խոսքը Հայոց ցեղասպանությունն ընդունելու մասին չէ, և ոչ էլ` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մտահոգությունների:
Արտգործնախարարությունների` Հայաստանում հավատարմագրված աշխատակիցները գաղտագողի եկել են «թիկունքից»` փորձելով օրենսդրական մակարդակով բարոյազրկել հայ ժողովրդին:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն օտարերկրյա դեսպանները որոշել են քննարկել «Նոր Սերունդ» ՀԿ-ի հարթակում`
այս տարվա մայիսի 17-ին: Բացի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներից քննարկմանը մասնակցում էին նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Նիդեռլանդների դեսպանները:

«Օրենսդրական ճանապարհով պետք է կանխվի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, եւ սա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Մեր դրական փորձով մենք կիսվում ենք այլոց հետ, այդ թվում` Հայաստանի ժողովրդի: Խորհրդարանում ԼԳԲՏ անձանց ներկայության առումով Մեծ Բրիտանիան ամենամեծ ներկայացուցչությունն ունի: Երկրի խորհրդարանում 600-ից 35-ը ԼԳԲՏ անձինք են … Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով», – ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Ինչպե՞ս կարող է երկրի պետական ​​պաշտոնյան, այդպես բացահայտ հայտարարել, որ Մեծ Բրիտանիայի առաջնահերթություն է հանդիսանում այլասերելը և միջամտությունը Հայաստանի ներքին գործերին:

Երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ԼԳԲՏ մարդկանց մուտքն ապահովելու իրենց նվաճման մասին հպարտորեն հայտարարողը չի հասկանում, թե  այս գաղափարը որքան անընդունելի է հայերի համար:
Ընտանիքի բարեկեցության դարերով ձևավորված մշակույթը չի կարող ոչնչացվել  օրենքով և  արմատախիլ արվել եկվոր եվրոպացիներով:

Միասեռ ամուսնությունների բացահայտ քարոզչությունը, տղամարդկանց եւ կանանց անբնական վարքը միանշանակ  կարող է  այլասերում դիտարկվել:

Համասեռամոլության քարոզչության ալիքի վրա  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդ Ջեյք Գոշերտը բացահայտ եւ առանց որեւէ խոչընդոտի խոսում է համասեռամոլների լուսավոր ապագայի մասին, գովաբանելով այս ոլորտում ամերիկյան օրենսդրության հաջողությունները:

Թվում է, թե մամուլի կցորդը ԼԳԲՏ ներկայացուցիչներին խնդրում է մի քիչ համբերել, և որ  շուտով նրանց իրավունքները Հայաստանում կհավասարեցվեն, նրանք կկարողանան է միասեռ ամուսնություններ կնքել և երեխաներ դաստիարակել:
Դեռ քիչ է, որ ամերիկացին ոչ ավանդական սեռական հարաբերություններ է քարոզում, նա նաև, ըստ էության, խոսում է Հայաստանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին` ուղղված երիտասարդ հայերի բարոյական նորմերի քայքայմանը և նրանց`եվրոպական անբարոյականությանը ենթարկեցնելուն, հղում անելով ազատությանը, ժողովրդավարությանը եւ հավասարությանը:

240 տարվա պատմություն ունեցող երկիրը (ԱՄՆ) միջամտում է հայերի կյանքին, որոնց  երկիրը ձեւավորվել է դեռ մեր թվարկությունից առաջ:

Գիտակցելով իրավիճակի ամբողջ լրջությունը, դեսպանատունը գեյ քարոզչությունը հեռացրել է  ինտերնետից, սակայն դրանից իրադրությունը չի փոխվել:

Եվրամիությունը Հայաստանին պարտադրում է այլասերվածների իրավունքների պաշտպանության մասին օրենքները խորհրդարանում ընդունել մինչև այս տարվա ավարտը: Դրա համար հատկացվում է 11 միլիոն եվրո:
Պատկերացնո՞ւմ եք: Այլասերիր քո ժողովրդին, ես դրա դիմաց 11 միլիոն եվրո կտամ: Այստեղ են ասել` այդ 11 միլիոնը կոխիր քո համապատասխան տեղը:
Եվ եվրոպացիները հույսը դնում են մեր 131 պատգամավորների «անբարոյականության» վրա:
Բայց մեր պատգամավորները հաստատ այդպիսին չեն, և նրանք թույլ չեն տա, որ մեր երկիրը մեր ձեռքով քանդենք:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing