Լրահոս

Նիկոլ, չգիտեմ քո տաքսիստը քեզ էլ ինչ է ասել, բայց այ երթուղայինի վարորդը ասաց, որ դու Միշիկի ագենտն ես…

 

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ոճի մեջ, այսինքն՝ ոչինչ չանելով, ուրիշներին սևացնելով, ջրի երեսին մնալով՝ ասուլիս է տվել և ասել, որ տաքսիստը, իբր, իրեն ասել է, որ այս կամ այն քաղաքական ուժից այս կամ այն է վերցրել:

Հարգելի ընթերցող, հիմա ես ինչ կասեմ, խնդրում եմ ընդունել ոչ թե որպես՝ «դու ասացիր, ես ասում եմ տարբերակով, այլ, իրոք, այն, ինչ հիմա կպատմեմ, իրոք, տեղի է ունեցել ինձ հետ: Անցած տարի ամռանը՝ Սասնա Ծռերի օրերին, երեկոյան Խորենացի փողոցից վերադառնում եմ: Ահա, թե ինչ ասաց երթուղայինի վարորդը ինձ. «Եղբայր ըտեղի՞ց ես գալիս, Նիկոլը էլի խոսո՞ւմ էր… ապեր դրան մի հավատացեք, դա Միշիկի/նախագահի փեսայի/ մարդն է, չե՞ս հավատում՝ մտի Հ1 սաղ օրը իրան են ցույց տալիս, էդ ոնց է ոչ մեկին ցույց չեն տալիս, իրան անընդհատ վըվիշկա են անում…

Հարգելի Նիկոլ, ես հասկանում եմ, որ ցայտոտնի մեջ ես հայտնվել, չգիտես էլ ոնց ձայներ բերես, բայց արի մի խորհուրդ տամ քեզ, որ քեզ տաքսիստն ուրիշ ընդդիմադիրների պահով մի վատ բանա ասում, որն, ի դեպ, խիստ կասկածում եմ, դու էդքան մի ուրախացի, միշտ հիշիր, որ ժողովրդի մեծ մասն արդեն գիտե, թե Դու իրականում ով ես: Թեկուզ հիմա, այս օրերին նայիր թե ում են իշխանական կայքերը, թիվիները պռո անում ինչքան քեզ…
Հ.Գ. Ի դեպ, բանավեճի առաջարկս ուժի մեջ է, հիմա էլ հո հավասար ենք ստատուսներով, դու էլ ես թեկնածու, ես էլ…

Կարեն Թումանյան 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hartak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara