Նիկոլ, դու պարտավոր ես հասկանալ, քանի դեռ անթուլատրելիի սահմանը վերջնականապես հատված չէ. Սամվել Ֆարմանյան

0

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է դատել սառնասրտորեն, չկտրվել իրականությունից, իրեն դուրս դնել քաղաքական նշմարվող փակուղուց և առաջնորդվել բացառապես պետականության հարատև շահերով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով վերջին օրերին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է։ Քաղաքական հարթակում ռացիոնալ ու ազնիվ քննարկումներն ու լուծումները մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից այլընտրանք չունեն, ինչի մասին եղել են հայտարարություններ։ Նիկոլ, դու պարտավոր ես հասկանալ դա, դու պարտավոր ես հասկանալ դա, քանի դեռ անթուլատրելիի սահմանը վերջնականապես հատված չէ։ Քաղաքական-պետական այրի վեհությունը, իրական տրամաչափը մի քանի քայլ առաջ տեսնելն է։ Տե՛ս այն, առանձնացիր ինքդ քեզ հետ ու տե՛ս այն, քանի դեռ անդառնալի կորուստներ չունենք, քանի դեռ Հայաստանը հաղթելու հնարավորություն ունի»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ:

Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել անհապաղ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել, իսկ ոստիկանությունը սպառնացել է դադարեցնել հավաքը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache