Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը

72

lragir.am — Իմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների օգտին, դաշինքի հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է, որ գործելու է նույն մեխանիզմը, ինչ թավշյա հեղափոխության ժամանակ: Այն ժամանակ ժողովրդից երկու անգամ մանդատ եմ խնդրել՝ Սերժ Սարգսյանի եւ երկրորդ անգամի Կարեն Կարապետյանի հետ բանակցելու համար՝ իշխանության անցնցում փոխանցելու շուրջ, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Երեւանի ավագանու ընտրության քաղաքական կոնտեքստը հենց դա է՝ իրեն երեւանցիների հզոր մանդատն անհրաժեշտ է արտահերթ ընտրության շուրջ քաղաքական ուժերի, խորհրդարանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար:

«Պետք է հզոր մանդատ, որ գնամ այդ հարցը լուծեմ, արտահերթ ընտրության հասնելու հարցում ունեմ յուրաքանչյուրիդ քվեի կարիքը: Ես հույս ունեմ, որ դուք Իմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, ինձ կօժտեք այնպիսի մանդատով, որ այդ հարցը շատ արագ լուծենք: Արտահերթ ընտրությունը դարձել է ներքին օրակարգի օրհասական հարցը, որը պետք է արագ լուծել: Եթե երեւանցիները տալիս են այդ մանդատը, ես ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, ԱԺ նախագահության անդամներին կհրավիրեմ քննարկումների՝ լուծելու այս հարցը», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը, այն ձեւավորվել է համատարած ընտրակաշառքի միջոցով: Նոր Հայաստանի քաղաքացին պետք է ունենա իր ազատ կամարտահայտությամբ ձեւավորված, լեգիտիմ խորհրդարանը, ասել է նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache