Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

65

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ:Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանում խոր վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան պատճառ է դարձել:

Ես Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բոլոր ռուսաստանցիներին, անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache