Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակ հասավ ֆայտոնով

4

armtimes.com -Ժամը 18-ին նախատեսված հանրահավաքը Գյումրիում ուշ մեկնարկեց, քանի որ Գյումրի-Երեւան ողջ մայրուղում մեքենաների կուտակումներ էին: Բազմաթիվ մեքենաներ էին միացել Շիրակի մարզի տարբեր համայնքներից, Վանաձորից, Ջավախքից եւ սպասում էին ճանապարհին, որպեսզի միանային Երեւանից Գյումրի ուղեւորված Նիկոլ Փաշինյանին: Չէր դադարում նաեւ մեքենաների հոսքը Երեւանից: Ազատան համայնքից կանգնած ավտոմեքենանաների ծայրը վերջանում էր Գյումրու Երեւանյան խճուղու միջնամասում:

Հենց ֆայտոնով էլ Նիկոլ Փաշինյանը հասավ Վարդանանց հրապարակ, որտեղ նրան հազարավոր մարդիկ էին սպասում: Շիրակցիներից բացի, Գյումրի էին եկել նաեւ հանրապետության տարբեր մարզերի բնակիչները: Հոռոմում ցանկացել են գառ մատաղ անել, Նիկոլ Փաշինյանը, սակայն, ասել է, ես ներում եմ շնորհում այդ գառանը, թող գնա արածի: Նույնը նաեւ Ազատանում է եղել: Իսկ Գյումրիում նախքան ելույթների մեկնարկը խաղաղության աղավնիներ բաց թողնվեցին երկինք

 

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache