Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի դեսպանների հետ

3

armtimes.com — ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ, այս մասին տեղեկացանք Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։

Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։

Նաեւ քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache