Նիկոլ Փաշինյանը հայտնում է Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

2
RA President Armen Sarkissian came to the Republic Square of Yerevan in order to negotiate with the leader of ‘#merjirserjin’ (#rejectserzh) initiative MP Nikol Pashinyan during the protest action against RA Prime Minister Serzh Sargsyan, Yerevan, Armenia, 21, April 2018

azatutyun.am — Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ հինգշաբթի երեկոյան հանդիպել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները», — Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը՝ որպես հետգրություն ավելացնելով․ — «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

Նախագահականը հանդիպման մասին առայժմ հաղորդագրություն չի հրապարակել:

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը: Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրման փուլում մամուլում հրապարակվել էին բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցված տվյալներ, համաձայն որոնց՝ նա 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Ինքը Սարգսյանըվստահեցնում էր, որ իր քաղաքացիության հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվել է դեռևս 2011 թվականին:

Վերջին շրջանի բողոքի ակցիաների ժամանակ Նիկոլ Փաշինյանը որպես Արմեն Սարգսյանի հետ բանակցելու, երկխոսելու պայման պահանջում էր ներկայացնել նրա՝ վերջին առնվազն վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի լինելն ապացուցող փաստաթղթերը



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache