Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը

136

aysor.am — ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա, որտեղ ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը։

Տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

Նա նշեց, որ այցի օրակարգի մասին մանրամասն տեղեկությունը կհրապարակվի պատշաճ ժամկետներում։

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցող ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ ՄնացականյանըԱլմաթիում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ՀՀ վարչապետը կայցելի Մոսկվա։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache