Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու հենց Հայկ Մարությանի թեկնածությունը

28

Քիչ առաջ ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում՝ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը.

«Հայկ Մարությանն ամենաշատն է համապատասխանում այն գաղափարաբանությանը, որ այսօր դրված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթարշավի հենքում: ՀՀ-ում պետք է իրականացվի աշխատանքի, ոչ թե պարապության քարոզչություն:

Էն ժամանակներում, երբ ամեն ինչ ծանոթով էր որոշվում, Հայկ Մարությանը ոչ թե գնաց ծանոթներին խնդրելու, որ մի յուղոտ պաշտոն տան, այլ վերցրեց տեսախցիկն ու ինքն իր համար ստեղծեց աշխատանք՝ չունենալով որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորություն: Նա ստեղծել է Հայաստանում ամենահաջողված պրոդյուսերական ընկերությունը՝ չքծնելով իշխանություններին, այլ աշխատելով օր ու գիշեր: Նա փայլուն կազմակերպիչ է ու մենեջեր է»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache