Նիկոլ Փաշինյանը պաշտոնից հեռացրել է Գալուստ Սահակյանի մյուս որդուն ևս

486

analitik.am — Գալուստ Սահակյանի որդին` Տիգրան Սահակյանը,  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի’ քաղաքացիներ, գործընկերներ, ես այսօր հրաժարական եմ տալիս առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ Երկար տարիներ եմ աշխատել այս ոլորտում, որոնց ընթացքում գործընկերներիս հետ բազում ձեռքբերումներ ենք արձանագրել ու ձեռագիր ենք թողել առողջապահության զարգացման ոլորաններում։

Առողջապահության հետագա զարգացումը և ազգաբնակչության առողջապահական ծածկույթի ամբողջովին ապահովումը կախված է լինելու պարտադիր ապահովագրության ներդրման քաղաքականությունից։ Այն պետք է լինի մեղմ և չվնասի սոցիալապես անապահով խավի միջոցները։

Բազմիցս նշել եմ, որ կառչած չեմ եղել պաշտոնից, ավելին, երբեք չկարողացա դառնալ «չինովնիկ», այն ծառայացրել եմ միայն ժողովրդի կարիքները հոգալուն։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին` հուսալով, որ նրանք ըմբռնումով կվերաբերվեն հրաժարականիս:

Օրեր առաջ պաշտոնից ազատվել էր նաև Գալուստ Սահակյանի մյուս որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache