Լրահոս

Նիկոլ Փաշինյանը վայր է դնում մանդատը

 

Երեւանի ավագանու ընտրություններին ավելի քան 70 հազար ձայն ստացած «Ելք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը որպես Երեւանի ավագանիչի աշխատի, այլ կգնա խորհրդարան՝ պատգամավորական գործունեություն իրականացնելու: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ելք» դաշինքի շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ես գնում եմ ԱԺ, մյուսները, ով համապատասխան հավաքած ձայներով ավագանի է գնում, որեւէ ինքանբացարկի մասին մենք տեղեկություններ չունենք, չեմ կարծում՝ այդպիսի բան լինի, որովհետեւ ավագանու անդամ դարձածներն ակտիվ մասնակցել են նախընտրական գործընթացներին: Երեւանի ավագանու խմբակցության ղեկավարի, քարտուղար հարցերը չեն քննարկվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ունենք վստահության կայուն հենարան Երեւան քաղաքում եւ Հայաստանի հանրապետությունում: Մեր խնդիրն է համախոհների բազմությունը բազմապատկել: Սխալի խնդիր չկա: Երեւանում 100 հազարավոր մարդիկ քվեարկում են ըստ ընտրակաշառքի, այո՛, մենք չենք կարողացել մարդկանց համոզել, որ չքվեարկեն առանց ընտրակաշառքի»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի հնարավոր սխալների մասին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing