Նիկոլ Փաշինյանը «Վերածնունդ» երիտասարդական ավանի վերաբերյալ աղմկոտ հայտարարության մասին

131

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՊՀ շրջանավարտների միավորման տարածած հայտարարությանը՝ կապված «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիփոթեքային վարկավորման հետ:

«Վրդովվելու անհրաժեշտություն չկա: Խնդիրը կուսումնասիրենք»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 Լրագրողներ դիտարկմանը, թե բնակարանների վարկավորման պայմանների փոփոխությունն անարդար է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կուսումնասիրեն, եթե պարզվի անարդար մոտեցում կա, ապա կշտկեն:

ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիփոթեքային վարկավորումն իրականացվելու է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի միջոցով: Այսինքն՝ այն չի տարածվելու երիտասարդ մասնագետների վրա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache