Նիկոլ Փաշինյանը`Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության եւ Մարտի 1-ի մասին

37

«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ունի Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ, եթե մեղադրանք առաջադրելու հիմք կա: Մնացածը` քննչական մարմինների գործն է»,- այսօր, կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցը հնչել էր Մարտի 1-ի գործով  ՀՀ երկրորդ նախագահին հարցաքննության հրավիրելու մասին:

«ՀՔԾ նոր պետին ներկայացնելով՝ շատ հստակ ասել եմ այն խնդիրները, որ դրված են ՀՔԾ-ի առաջ: Դրանցում հատուկ տեղ ունի Մարտի 1-ի դեպքերի ամբողջական քննությունն ու բացահայտումը: Լրջագույն տեղաշարժեր ունենք: Հույս ունեմ, որ այս լրջագույն տեղաշարժերը լրջագույն արդյունքի կբերեն»,- ասաց վարչապետը`հավելելով, որ նախաքննությունը պետք է ընթանա բոլոր ներգրավված անձերի եւ օրինականության բացարձակ պահպանությամբ:

Սա ինքն ասում է ոչ թե որպես վարչապետ, այլ՝ որպես նախկին քաղբանտարկյալ. «Ինձ համար մեծագույն խայտառակություն կլինի, եթե նորից ՀՀ-ում ունենանք քաղբանտարկյալներ: Նաեւ, որեւէ քրեական գործ չի կանգնելու որեւէ անձով պայմանավորված: Ցանկացած անձ, եթե գործով կլինեն բավարար հիմքեր, կկանգնի պատասխանատվության առաջ»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին այս գործով ՀՔԾ չեն հրավիրել:

ՀՀ վարչապետն ասաց նաեւ, որ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ կհանդիպի: Նա հույս ունի, որ դա տեղի կունենա այնպիսի պայմաններում, երբ ինչ-որ արդյունքներ կարձանագրվեն. «Բայց եթե նրանք ցանկություն ունեն, առաջիկայում կարող ենք հանդիպում կազմակերպել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache