Նիկոլ Փաշինյանի ասած՝ ամենախոշոր կաշառքի գործով կալանավորվելիք պատգամավորը Միհրան Պողոսյա՞նն է

389

Factor.am-ի տեղեկություններով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում նշած պատգամավորը, որն առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Մեր տեղեկություններով, գործը վերաբերում է Պողոսյանի պաշտոնավարման տարիներին կատարված գործարքի։

Լուրը փորձեցինք ճշտել նաև Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից չցանկացան ո՛չ հերքել, ո՛չ հաստատել մեր տեղեկությունը, միայն ասացին՝ չեն մեկնաբանում:

Փորձեցինք կապ հաստատել նաև Միհրան Պողոսյանի հետ, սակայն ապարդյուն:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով առաջիկա բացահայտումներին, ասել էր, որ առաջիկայում կալանավորվելու է ԱԺ պատգամավորներից մեկը: «Սա լինելու է 3-րդ Հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- նշել էր Փաշինյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache