Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով՝ ադրբեջանցի 3 զոհերը

217

Ashot Asatryan — Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով՝ ադրբեջանցի 3 զոհերը․

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց, որի համաձայն ադրբեջանական սադրիչ գործողությունների և հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից խոցվել է 3 զինծառայող , որոնց մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի տարածվել։

Սակայն Ադրբեջանի իշխանությանը ընդիմադիր հատվածը պարզել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի բանակում մահացել են՝ Հուսեյն Հուրբանովը, Իբրահիմ Ալլահվերդիևը և ևս մեկ զինծառայող , որի անունը դեռ հայտնի չէ։ Նրանց հետ մեկտեղ նաև մեկ զինծառայող ծանր վիրավորվել է։

Փաստորեն միայն ադրբեջանական ընդիմադիր հատվածի հայտնած տեղեկությունների համաձայն արդեն բացահայտվել է 4 խոցված ադրբեջանցի զինծառայող, որոնցից 3-ը մահացել են, մեկը՝ ծանր վիրավոր է։ Իրականում սադրիչ գործողությունների արդյունքում տուժած ադրբեջանցի զինծառայողները ավելի շատ են, որոնց անունները ևս կբացահայտվի։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache