Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն շտապ հավաքել է ՀՅԴ-ին ու Ծառուկյան դաշինքին

104

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վստահ է՝ այս տարվա դեկտեմբերին հնարավոր չի լինի անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Վահրամ Բաղդասարյանը հանդիպում էր կազմակերպել ՀՅԴ և Ծառուկյան դաշինք խմբակցությունների անդամների հետ, այն բանից հետ, երբ վարչապետը հեռացավ Ազգային ժողովից:

Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ ՀՀԿ-ն ոչ մի պարագայում դեկտեմբերին չի գնա արտահերթ ընտրություների:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. “Խոսել ենք, քննարկում ենք”:

Հարցին, թե ԱԺ Կանոնակարգ օրենքի մասին օրինագիծը հե՞տ է կանչվելու, Բաղդասարյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել: Նա հավելեց, որ իրենք սահմանադրական ճանապարհով լրիվ կողմ են արտահերթ ընտրություններին:

“Սահմանադրությունն ենք ամրապնդում, որպեսզի նորմալ մթնոլորտում ձևավորվի քաղաքական դաշտ, գնանք  ընտրությունների”,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ու Վահրամ Բաղդասարյանի հետ, հայտարարել էր, որ երկրում կա հակահեղափոխություն, եւ արտահերթ ընտրությունը տեղի է ունենալու այս տարվա դեկտեմբերին: Նա կոշտ հայտարարություն էր արել ԱԺ Կանոնակարգ օրենքի մասին փոփոխությունների օրինագծի վերաբերյալ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache