Նիկոլ Փաշինյանի խորտակիչ հարվածը Ռոբերտ Քոչարյանին

114

Հանրապետության հրապարակում հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշ մարդիկ սկսել են իրենց քաղաքական հալածյալներ ներկայացնել: «Որևւէ մեկը չի հարցնում՝ բա հիմա ինչ գործ ունեք ազատության մեջ: Թե ձեզ թվում է մենք ձևերը չգիտենք դատավորներին որոշումներ կայացնելու ձևը պարտադրելու, բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից:

Որևէ մեկը չի խուսափի մարտի 1-ին 10 մարդու սպանելու և պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան: Նստելու եք բոլոր մարդասպաններով, և լիազորված եմ հայտարարելու Հայաստանի քաղաքացիների անունից:

Մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջ ծավալով բացահայտված է: Էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում՝ չկա տարբերակ, որ ոճրագործների պարագլուխներից որևէը մեկը խուսափի պատասխանատվությունից», ասել է նա:

«Հիմա դուրս են եկել մարդիկ, որ ասում ենք Հայաստանում քաղաքացիական պատերազմ կլինի: Քաղաքացիական պատերազմ միայն ձեր օֆիսների ներսում  կարող է լինելու: Դուք քանի քաղաքացու աջակցություն ունենք՝ 17 նախկին կոռուպցիոներ, 22 ֆեյք, սա է ձեր աջակցությունը: Եթե ինչ որ մեկը քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու», ասել է նա:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache