Լրահոս

Նիկոլ Փաշինյանին խփելո՞ւ են

 

 

big_e530054afa4e91f3574436478a2ca0ce

hraparak.am — Մեր տեղեկություններով` քիչ առաջ  պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նիկոլ Փաշինյանին զգուշացրել են, որ խփելու են հենց փողոցում` մարդկանց մեջ: Այս ամենի նպատակը, ըստ ամենայնի, վիճակը ապակայունացնելն է: Առայժմ հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես կարձագանքի այս զգուշացմանը:

Հավելենք, որ այսօր 1in.am-ի ուղիղ եթերում Երեւանի ՊՊԾ գունդը գրաված խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանը քննադատել է ընդդիմությանը: Մեջբերում.

-Պարոն Մանուկյան, քաղաքական ուժերը՝ հատկապես խորհրդարանական, կարծես թե զերծ են մնում որևէ գնահատականներից, ակտիվորեն ցույցերին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև ձեզ հետ փորձեց բանակցել, խոսել, ձեր խոսքը իշխանություններին փորձեց լրատվամիջոցների միջոցով փոխանցել: Սակայն երեկ ագրեսիա էր նկատվում արդեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

-Աղջիկս, դուք եթերից խոսում (ասում) եք միայն ընդդիմադիր, ոչ իշխանական, դրանք «ղախպի» տղեքն են: Ինչի մասին է խոսքը: Քանի տարի էս ժողովրդին խաբել են անունների տակ, կարելի է ասած՝ քցել են ժողովրդին

-Նիկոլ Փաշինյանի՞ն էլ նկատի ունեք: -Բոլորին: Էս ինչի նման ա՝ խաբել սեփական ժողովրդին էսքան: Ժողովուրդը իր անելիքը շատ լավ գիտակցում է: Ընդամենը պետք է առաջնորդել, ի սեր Աստծո, ինչի մասին է խոսքը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing