Նիկոլ Փաշինյանն՝ ուժային կառույցների ղեկավարների ընտրության մասին

4

mamul.am -«Մեր խնդիրը ոչ թե նոր թշնամության գծեր քաշելն է, այլ եղածը վերացնելն ու համերաշխության մթնոլորտ հաստատելը»,- խոսելով ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին՝ Արցախում ասել է Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ ուժային կառույցների ղեկավարների մասով կա՞ն արդեն հստակություններ, պատասխանել է. «Համաձայնության կառավարություն ենք ստեղծելու: ԱԺ խմբակցությունների հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարություն: «ՔՊ»-ն ունի կառավարության իր տարբերակը, բայց քանի որ ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, այս պատճառով կսկսենք խորհրդակցություններ ԱԺ ուժերի հետ ու կձևավորենք կառավարություն: Ինչ վերաբերում է ուժայիններին, դիտարկում եմ մի քանի տարբերակ ու առաջիկա օրերին որոշում կկայացվի»:



Загрузка...