Նիկոլ Փաշինյանն այցելել է Գարեգին Չուգասզյանին. Վերջինս դադարեցրեց հացադուլը

84

hayastan24.com — Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, որն արդեն 31 օր հացադուլ էր անում։

Հանդիպումից հետո Փաշինյանը գրել է.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։

Գարեգին Չուգասզյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին, որ այցելել է իրեն։

Նա ասաց, որ այն պահանջները, որոնք ներկայացրել էր հացադուլ հայտարարելուց առաջ, բավարարված են և հույս  հայտնեց, որ մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ լայնամասշտաբ համաներում կհայտարարվի:

Նշենք, որ  Կարո Եղնուկյանն  այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից 10 մլն ՀՀ դրամի գրավի դիմաց

Լուսանկարը՝ Հերմինե Մկրտչյանի



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache