Նիկոլի` Աքիլեսյան գարշապարը Արցախն է

214

politik.am — «Ես գիտեմ, թե ինչ է կառավարվող քաոսը, և որի ավարտը սարսափելի կլինի փոքրիկ Հայաստանի համար:

Դա կսկսի տնտեսական մի այնպիսի կոլաբսից, երբ հացը կունենա ոսկու գին»,- «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ, ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը խոսելով կառավարելի քաոսի իրական լինելուց:

Եղիազարյանի համոզմամբ կառավարվող քաոսը կսկսվի , երբ լրանա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության հարյուր օրը .

«Այդ պահից, մենք ազգովի լուրջ անելիքներ ունենք:

Առաջին հերթին անելիք ունի Նիկոլը` իր իշխանական բուրգով»,-նշեց ԱԱԾ նախկին փոխնախարարը, հավելելով որ դեպքերի զարգացումը կլինի այն որ ՀՀԿ-ն հենց այնպես դիրքերը չի զիջի` պայքարել մինչև իրենց վերջին շունչը:

Զրուցակցի կարծիքով կառավարության գործունեության հարյուր օրվա ընթացքում մի շարք ՀՀԿ-ականներ կհայտնվեն ճաղերի ետևում , և զրագացումները դեռևս առջևում են:

«ՀՀԿ-ն այս պահին ամեն բան անելու է` ձգձգելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրանով է կարգավորվելու նրանց հետագա վիճակը ՀՀ-ում»,-նկատեց Եղիազարյանը:

Եղիազարյանը ընգծեց` ՀՀԿ-ից դուրս կգան նրանք, ովքեր հանցագործություն չեն կատարել, իսկ նրանց որոնք հանցավոր անցյալ ունեն մնալու են աթոռներից ամուր կառչած.

«Ես դեռ 10 տարի առաջ եմ ասել, այս կուսակցությունը կփլուզվի այնպես ինչպես ստեղծվել էր. մի քանի վայրկյանում ստեղծվեց, մի քանի վայրկյանում էլ հրաժեշտ կտա մեզ»:

ԱԱԾ նախկին փոխնախարարը համոզմունք հայտնեց. « Նիկոլի` Աքիլեսյան գարշապարներից մեկը, գուցե առաջինը` Արցախն է», և զգոնություն է հարկավոր:

«Այն բոլոր իրադրությունները, որոնք կատարվում են Արցախում , դրանք վնասում են Արցախի կեցությանը , անվտանգությանը, բանակին: Պետք է լրջագույնս զբաղվել Արցախի խնդրով, մենք չենք կարող վտանգել Արցախը, նրանք գտնվում են առաջին դիրքում:

Եթե խնդիրներ կան , ապա Բակո Սահակյանը պետք է անմիջապես անցնի խնդիրների լուծմանը, առանց րոպե կորցնելու»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache