«Նիկոլի հետ սուրճ ենք խմել». Ինչ է ասել Վահրամ Բաղդասարյանը

1

lragir.am — «Մենք Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ ենք խմել, և ես բառացիորեն ասել եմ իրեն` եթե ԱԺ երեք քաղաքական ուժերը ունենան մեկ թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա, որպեսզի մեր երկիրն ունենա վարչապետ», Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

 Նա հավելեց, որ Փաշինյանին կոչ են արել դադարեցնել ճանապարհները փակելն ու հանրահավաքներ անելը, որպեսզի կանոնակարգված գնանք մայիսի մեկի ընտրություններին։Բաղդասարյանի խոսքով` առաջիկայում ՀՀԿ-ն խմբակցության նիստ կանի և միասնական քվեարկության որոշում կկայացնի։Հարցին, թե այսինքն` երկրում իշխանափոխությո՞ւն է լինելու, Բաղդասարյանը պատասխանեց. «Համագործակցությունից է կախված, թե ինչ համագործակցություն կլինի»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache