ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1

hraparak.am  -«Վաղը 11։00-ին Հայաստանի քաղաքացիները պետք է գան Հանրապետության հրապարակ՝ տոնախմբության, որտեղ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական հաղթանակը, իր անշրջելի հաղթանակը։ Եվ ուրեմն, ես բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում վաղը ժամը 11։00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում, չգնալ այլ տեղ, որեւէ այլ գործողություն չանել եւ տոնել սեփական հաղթանակը»։ Այս մասին քիչ առաջ իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հայ ժողովրդի երազանքները սկսում են իրականանալ․ «Մենք արդեն չենք երազում ազատ եւ երջանիկ Հայաստանի մասին, մենք արդեն ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Եվ ուրեմն, վաղը 11։00-ից Հայաստանի բոլոր մարզերից եւ գյուղերից բոլոր քաղաքացիները հավաքվում են Հանրապետության հրապարակում, հստակ արձանագրելու, որ իրենք են տերը մերը երկրի»։

Մանրամասները՝ տեսանյութում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache