ՆԻԿՈԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՅՄԱՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ՝ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆՔ

0

   hraparak.am — Սոցցանցերում տեսակետ է հնչում, որ «Հանուն Հայաստան պետության ճակատն» ու «Սասնա ծռերը» սպասում են, թե երբ կտապալվի Նիկոլն ու իր շարժումը․ այդպե՞ս է՝ դիմեցինք Ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանին։ «Ոչ, այդպես չէ, մենք ամեն օր մասնակցում ենք Նիկոլի կազմակերպած միտինգներին, կարծում եմ` դա իշխանությունների սարքած հերթական պրովոկացիան է։ Ասեմ ավելին` «ծռերը», Ժիրայրը` նույնպես, կոչ են արել ակտիվ մասնակցել շարժմանը, ինքս էլ ամեն օր տեսնում եմ «ծռերի» բոլոր բարեկամներին, հարազատներին միտինգների ժամանակ։ Նրանք իրենց հարազատների՝ բանտերից ազատման շողը տեսնում են այս շարժման հաղթանակի մեջ»։

 Տեսակետ կա, որ Ճակատի ներկայացուցիչները նեղացած են, որ իրենց անդամներից որոշների առաջ Նիկոլը ելույթ չունենալու պայման է դրել: «Այդպես չէ. ինձ, Կարապետ Ռուբինյանին Նիկոլն առաջարկել է, որ օրական մեկը Ճակատից ելույթ ունենա, բայց որոշակի պայման է եղել, ինչը Ճակատի համար անընդունելի է եղել»։ Ի՞նչ պայման։ «Որոշակի խնդիրներ․ ուժային տարբերակին չհակադարձելու մեր մոտեցման հետ կապված՝ մենք մնացել ենք մեր տեսակետին։ Սա է մեր ելույթ չունենալու պատճառը։

Ասում են, որ ձեզ համար դիսկոմֆորտ է, որ նա միայնակ է տանում ողջ պայքարը։ «Դե, Նիկոլն արդեն հայտարարել է, որ հեղափոխական կոմիտեներ է ձեւավորում, ճիշտ է, դեռ կոնկրետ քայլեր չկան, բայցեւ կարծում եմ` առաջիկայում դրանք կստեղծվեն, ու խոսք չի կարող գնալ միայնակ պայքարի մասին»։ «Հոգեւոր Հայաստանն» ի՞նչ եղավ։ «Երեկ վերջինս շուրջ մեկ տասնյակ կուսակցությունների` «Ժառանգություն», «Նոր ժամանակներ», «Ժողովրդավարական հայրենիք», հրավիրել է քննարկման` ստեղծված վիճակի ու հնարավոր վտանգավոր զարգացումները կանխելու, ամեն գնով շարժմանն աջակցելու նպատակով»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache