Без рубрики Լրահոս

Նիսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 84-­ի

 

364AE3A500000578-3691019-image-a-150_1468556387393-600x400

armlur.am — Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84­-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը` հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Եվս 18 մարդ գտնվում է ծայրահեղ վիճակում: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդն սպանվել է ոստիկանների կողմից: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ Փարիզ է վերադարձել Ավինյոնից: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ հուլիսի 15-ին քաղաքում դրոշները խոնարհված կլինեն: Չեղյալ են հայտարարվել համերգներն ու միջոցառումները:

3-24-1-600x339

3649B4F500000578-3691019-image-a-37_1468565811888-434x600

364998DE00000578-3691019-image-a-61_1468538190869-600x405

3649FEF500000578-3691019-image-a-105_1468545631380-600x450

 

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing