Լրահոս

«Նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու». Բակո Սահակյան

 

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է արևելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին և ծառայության ընթացքին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, զորամասերից մեկում հրամկազմի հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ Սահակյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ դրանք որակելով որպես ահաբեկչություն և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու, ընդգծել է նա:

Լեռնային Ղարաբաղի նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, այլ պաշտոնյաներ:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի խախտումների հետևանքով վերջին մեկ օրում 4 հայ զինծառայող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են: Ադրբեջանական կողմը երեկ հայտնել է իր մեկ զինծառայողի զոհվելու մասին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing