Լրահոս

Նոր, ավելի հզոր փոթորիկ է մոտենում Հայաստանին

 

d0bc4626204b6d8721dca32467436d28

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերին վնաս հասցրած փոթորիկից ավելի հզորն է սպասվում Հայաստանում։

Հայաստանը կհայտնվի նոր ցիկլոնի էպիկենտրոնի գոտում մայիսի 28-30-ին, հայտնում է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հայաստանը դեռ երկար ժամանակ կգտնվի ցիկլոնի ազդեցության ներքո. Հայպետհիդրոմետ>>

Այդ ցիկլոնի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ:

«Հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ»,– ընդգծեց Սուրենյանը։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing